Aysor.am-ը գրում է.
Աշնանն ու ձմռանն օրգանիզմն ավելի շատ է զգում ճարպոտ սնունդի կարիք, որը կարող է էներգիա արտադրել: Բժիշկները ասում են, որ այս շրջանում մարդու համար ավելի օգտակար կարող է լինել ճարպը:
Սակայն բժիշկների շրջանում արդիական է հենց այն կարծիքը, որ ճարպը կալորիաներով ու խոլեստերինով հարուստ կերակուր է, այդ կերպ պետք է գոյություն ունենա դրա օգտագործման սահմանափակում: Դիետոլոգների կարծիքով սննդում ճարպերի ավել օգտագործումը նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը:
Ճարպերի աշխարհում կողմնորոշվել է պետք, քանի որ օգտագործումն իր նրբություններն ունի: Ամեն դեպքում օրգանիզմն առանց ճարպի չի մնա, քանի որ ապացուցված է, որ այն պարզապես անհրաժեշտ է: Փորձագետների կարծիքով՝ ճարպոտ սնունդի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց հատկությունները: Փորձագետները համարում են, որ ամենակարևոր գործոնը դրա բաղադրության մեջ թթուների պարունակությունն է:
Իր բիոլոգիական ակտիվությամբ խոզի ճարպը մյուս սննդային ճարպերի շարքում առաջատարն է կարագի ու տավարի յուղի համեմատ: Ավանդական բժշկության մեջ այն հաճախ օգտագործում են որպես արտաքինից կիրառելի միջոց: Աթերոսկլերոզից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ճարպը չափավոր օգտագործել, համատեղել այն բանջարեղենի հետ: