Այս տարի հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր 61-րդ տարեդարձը նշեց Բալիում, ուր նրա պատվին Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգը կիթառով երգեց Ծնունդդ շնորհավոր, իսկ այդ պահին գագաթնաժողովին մասնակցող այլ անդամներ ձայնակցեցին նրան:
73 մետրանոց գորգ Նազարբաևին
2013թ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր 73-րդ տարեդարձի կապակցությամբ հսկայան՝ 73 մետր երկարությամբ գորգ նվեր ստացավ:
Էժան վերնազգեստ Ջորջ Բուշ կրտսերին
Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը որոշել էր, որ կարևորը ուշադրությունն է և ոչ թե նվերը, և 2006 թվականին Ջորջ Բուշ կրտսերին էժանագին վերնազգեստ էր նվիրել, որի արժեքը 140 դոլար էր:
Օքիդեաներ Գորբաչովի համար
2001թ Գորբաչովը իր 70-ամյակին նոր կյանք ստացավ օրքիդեաների տեսքով: ԽՍՀՄ վերջին նախագահի վաղեմի ընկեր գերմանացի Ֆրանկ Բրանդենբուրգը Բոլիվիայում նոր օրքիդեաների տեսակը անվանեց Maxillaria gorbaschowii: Սակայն նրա ծննդյան օրը այդ ծաղիկը Գորբաչովին չնվիրեցին:
Սիրո խոստովանություն Օբամային
Միշել Օբաման հրապարակավ սեր է խոստովնել իր ամուսնուն' ԱՄՆ-ի նախագահ Օբամային՝ 2013թ օգոստոսի 4-ին, երբ վերջինս դարձավ 52 տարեկան:
Վառ գուլպաներ Ջորջ Բուշ ավագի համար
Ջորջ Բուշ ավագը իր 89-րդ տարեդարձին հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ համացանցում հայտնված լուսանկարի պատճառով, ուր նա վառ գույնի գուլպաներով էր հայտնվել: Դրանից հետո հազարավոր ամերիկացիներ իրենց լուսանկարներն էին տեղադրում համացանում, ուր նրանք նույնպես վառ կարմիր գուլպաներով էին: Այդ ամերիկացիների թվում էր նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:
Գեյ-հարսանիք Ֆիդել Կաստրոյի համար
2011թ. Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը Կուբայում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ առաջին նույնասեռական հարսանիքը: Կաստրոյի 85-րդ տարեդարձի օրը ամուսնացան նույնասեռական տղամարդն ու տրանսսեքսուալը, ում պաշտոնապես կին ճանաչեցին: Դրանով նույնասեռական ամուսնությունն արգելող Կուբայի օրենքները ֆորմալ առումով ոչ ոք չխախտեց:
Նոր կին ծննդյան կապակցությամբ
2007-ին Սվազիլենդի թագավոր Մսվաթի 2-րդը ինքն իրեն նվեր մատուցեց և իր ծննդյան օրվա կապակցությամբ գաղտնի ամուսնացավ իր 13-րդ կնոջ հետ:
Մայբախ՝ Լուկաշենկոյի համար
2012թ Լուկաշենկոն իր ծննդյան կապակցությամբ Մայբախ նվեր ստացավ: Ինչպես պարզաբանել է Բելառուսի նախագահը, նվերը նրան մատուցել է ոմն ռուսաստանցի:
Ոսկե դրամ Յանուկովիչի պատկերով
Այս տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Յանուկովիչի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ Ազգային բանկը կես կգ քաշով ոսկե դրամ հատեց Յանուկովիչի պատկերով:
Նվերների գնացք Կիմ Չեն Ընի համար
2010-ին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը նվերներից բաղկացած գնացք պիտի ստանար: Գնացքը դուրս պիտի գար Փհենյանից և հասներ մինչև Չինաստանի սահմանին գտնվող Սինիյջու քաղաքը: Գնացքը պետք է տեղափոխեր բազմաթիվ առարկաներ, որոնց թվում՝ հեռուստացույց, թանկարժեք ժամացույցներ, սակայն գնացքը դուրս էր եկել գծերից: Իսկ թե ինչ է եղել ուղեբեռի հետ՝ հայտնի չէ: