Նյու Յորքում կայացել է «Տարվա կանայք Glamour-2013» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարգևատրվել են նորաձևության, երաժշտության, կինոյի, քաղաքականության ու մշակույթի բնագավառի ամենահաջողակ կին ներկայացուցիչները։
Ինչպես նշում է tert.am-ը, հղում տալով tatler-ին, միջոցառման կապակցությամբ Քարնեգի Հոլ են ժամանել աստղային հյուրեր, որոնք իրենց տեսքով է՛լ ավելի են գեղեցկացրել 23-րդ Glamour Women Of The Year Awards մրցանակաբաշխությունը։
Այսպիսով՝ «Տարվա տաղանդ» անվանակարգում հաղթել է էպոտաժի թագուհի Լեդի Գագան, «Տարվա լեգենդ» անվանակարգում ՝ Բարբարա Սթրեյզանդը։ Իսկ սուպերմոդելներ Քրիստի Թարլինգթոնն ու Լիա Կեբեդեն հաղթել են «Օրինակելի մոդելներ» անվանակարգում։
Լիլի Քոլինզ
Լիա Կեբեդե
Իման
Շարունակությունը՝ այստեղ: