Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ մեկնարկած The Voice Միջազգային նախագիծը շատերին ինքնադրսևորվելու հնարավորություն տվեց: Այս տարի ընտրված չորս մարզիչները՝ Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, և Միքայել Պողոսյանը, 130 մասնակիցներից ընդհանուր առամամբ ընտրեցին 40 լավագույնների: Նախագծի առաջին փուլում քննադատություններ հնչեցին մարզիչների հասցեին: Եղան հաջողված և անհաջող կատարումներ:

 

«Ժամանակ»-ը զրուցել է «Հայաստանի ձայն» հեռուստանախագածի մարզիչ Հայկոյի հետ, ով օր ու գիշեր աշխատում է թիմի հետ:

 

-Հայկո, ընդգրկվել եք «Հայաստանի ձայնը» ժուրիյի կազմում, ինչպե՞ս եք գնահատում այս շրջանը: Որպես մարզիչ՝ ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք «Կույր լսումներ» փուլում: Որքան գիտեմ՝ նախորդ տարի էլ մարզիչ լինելու առաջարկ կար, բայց հրաժարվեցիք:

-Այո, դեռ նախորդ տարի էի ստացել մարզիչ լինելու առաջարկը, սակայն նախընտրեցի լինել երաժշտական պրոդյուսեր, իսկ այս տարի սիրով համաձայնվել եմ լինել մարզիչ: Այս տարի դժվարությունը մեկն է՝ տաղանդավոր երգիչները շատ էին: Եվ 125 մասնակցից ընտրել 40-ին շատ դժվար և դաժան գործ է մարզչի համար:

 

-Արդյոք հետևու՞մ եք սոցցանցերի քննադատությանը, ի՞նչ եք կարծում՝ արդարա՞ցի քննադատություններ էին հաճախ մարզիչների հասցեին հնչում, թե՞ ոչ, հատկապես «Կույր լսումների» ընթացքում:

-Հետևում եմ, բայց կասեմ մի բան, որ ցավոք, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Սոցիալական ցանցերում մոդայիկ է դարձել քննադատելը, ինչը արվում է բոլոր բնագավառներում ու ամենակարևորը՝ պատեհ անպատեհ: Կարող է ինչ-որ մեկը մի անկապ միտք է գրում, և կայքրեը վերցնում տպագրում են: Այդ անհեթեթությունից հետո էլ սկսվում է այդ նույն անհեթեթության շարունակությունը՝ արդեն մեկնաբանությունների տեսքով: Ես գիտեմ, որ ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ հետևել են իմ գործունեությանը, գիտեն, որ միշտ գլուխս կախ աշխատել եմ, որպես հայ երաժիշտ ու երևանցի, լինել շատ լավը՝ որտեղ լինեմ:

 

-Դուք ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, գնահատում եք միայն ձա՞յնը, թե՞…

-Գիտեք՝ առաջին փուլում «Կույր լսումներ» են: Եվ մենք հնարավորություն ունենք միայն լսելու: Ուստի ես առաջնորդվում էի ադ պահի զգացողություններով և կատարումներով, և պտտվում էի միայն այն դեպքում, երբ ինձ շատ էր դուր գալիս կատարումը:

 

-Կարծում եք ՝քննադատությունները նրանից են, որ իրավիճակին մարդիկ չե՞ն տիրապետում:

-Քնադատությունները հասնում են զավեշտի: Բնականաբար, ես ինձ թույլ չեմ տվել և թույլ չեմ տա պատասխանել: Բայց կարծում եմ՝ սխալ է «Հայաստանի ձայնը» համեմատել Երկիր մոլորակի վրա ամենամեծ տեղը գրավող երկրների հետ: Բնականաբար, այնտեղ ծախսվում է ահռելի գումարներ: Բնականաբար այնտեղ ավելի շատ են տաղանդավորները՝ նաև տարբեր երկրներից և այլն: Մենք ուղղակի շատ ուրախ պետք է լիենեք, որ շնորհիվ «Արմենիա» հեռուստաընկերության՝ մեր քաղաքում ունենք այս հնարավորությունը: Եվ ուրախանալու փոխարեն մենք էլի դժգոհում ենք, բայց իհարկե, սա վեաբերվում է բողոքող օգտատերերին, որովհետև այն մարդիկ, ովքեր ուրախ են այս նախագծի համար, ավելի շատ են: Սա է վկայում նաև նախագծի բարձր վարկանիշը: