Լadynews.am-ը գրում է.

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե օրվա որ ժամին են մարդիկ ավելի հաճախ ճիշտ խոսում:

Մասնագետներն անցկացրել են փորձ՝ կամավորների շրջանում, ովքեր պետք է մեկ օրվա ընթացքում պատասխանեին տարբեր հարցերի: Ըստ պայմանի' փորձարկման մասնակիցներն ամեն սուտ պատասխանի համար պետք է վճարեին որոշակի գումար: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ փորձել են առավելագույնս անկեղծ լինել առավոտյան ժամը 9:00-ից մինչև 12:00-ն: Իսկ արդեն ճաշից հետո կամավորների 75 տոկոսը սկսել է ստել: Երեկոյան արդեն ստողների քանակը կտրուկ աճել է:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդն օրվա մեջ ստում է միջինում 4 անգամ: Ամենահաճախ սուտ լսում են գործընկերները, համեմատաբար ավելի քիչ՝ ծնողներն ու կողակիցը: Ի դեպ, տղամարդիկ ավելի հաճախ են ստում, քան կանայք: