«Կարին» ազգագրական երգի-պարի համույթում պարող ամուսիններ Աննա Բաբայանի և Արտավազդ Սահակյանի 2 տարեկան որդին՝ Արեգը, ինքնուրույն սովորել և կատարում է հայկական ազգագրական գրեթե բոլոր պարերը՝ «Մշո խար», «Յարխուշտա», «Քոչարի», «Կարնո քոչարի», «Ձկնորսների պարը», «Չալմը դանգը» և շատ այլ պարեր:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արեգի մայրը՝ Աննան, Արեգը սկսել է պարել վեց ամսականից: ««Մշո խար» է պարել վեց ամսականից, քանի որ ինքը ծանոթ է, միշտ տարել ենք, տեսել է պարերը… էդ պահին մենք հեռուստաալիքը փոխեցինք, լացեց և միանգամից սկսեց պարել «Մշո խարը», հետո սկսեց պարել «Ձկնորսների պարը», հետո՝ «Յարխուշտան», հիմա հայկական ազգագրական բոլոր պարերը պարում է»,- ասաց նա։
Երեխան թե՛ ծնողների փորձերի ժամանակ և թե՛ տեսանյութերով գրեթե հիպնոսացած հետևում է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի շարժումներին, հետո դրանք ճշգրտորեն կրկնում:
Արեգը դեռ չի խոսում, բայց մեկ տարեկանում մի քանի անգամ արտաբերել է «Հայաստան» բառը, իսկ տանը եղած Հայաստանի պետական դրոշին նայելով՝ փորձում է երգել ՀՀ պետական օրհներգը:
Շարունակությունը՝ այստեղ: