Hetq.am-ը գրում է.
««Պեպո» ենք նկարում, բայց ինչու՞ ենք նկարում և ինչպե՞ս, դա արդեն հետո»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր և սցենարիստ, «Getrik production»-ի տնօրեն Ժիրայր Հակոբյանը:
Ժ. Հակոբյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվելու են նոյեմբերի 10-ից հետո: Սակայն թե՛ ստեղծագործական կազմի, թե՛ սցենարի մանրամասների մասին պրոդյուսերը դեռևս չի ցանկանում խոսել: Ըստ նախնական համաձայնության՝ ֆիլմի ռեժիսորը լինելու է Վահան Խաչատրյանը («Սուրբ խաչն առանց խաչի», 2010 թ.): Ժ. Հակոբյանի խոսքով' աշխատելու են այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց ուզած ֆիլմը:
Միաժամանակ, Ժ. Հակոբյանը խոստովանում է, որ ֆիլմը նկարահանելու որոշման մեջ կան նաև անձնական մղումներ:
«Աշխատում եմ իմ աղջկա համար, որովհետև ես նրանից հարց եմ սպասում, որից վախենում եմ՝ պապ, ո՞վ է իմ հերոսը,- խոստովանում է Ժ. Հակոբյանը:- Ու քանի որ հերոսին չեմ տեսնում, փորձում ենք այս նախագծով տալ այդ հարցի պատախանը»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: