Այսօր բավականին նորաձև է մարմնի տարբեր մասերում դաջվածքներ ու պիրսինգներ անելը: Հայաստանում՝ հատկապես երիտասարդության շրջանում, այդ երևույթը լայն տարածում է գտել վերջին տասնամյակում: Սկզբնական շրջանում թե´ դաջվածքը, թե´ պիրսինգը ծիսական բնույթ են կրել: Այդ կերպ մարդիկ ցույց են տվել իրենց պատկանելիությունը այս կամ այն ցեղախմբին, իսկ այսօր այն համարվում է մարդու իմիջի մի մասը, շրջապատից տարբերվելու միջոց:
Դաջվածքը (Tattoo) ունի մոտ 5000 տարվա պատմություն, նախկինում արվել են ստրուկների և տնային կենդանիների վրա՝ օտար ցեղերի կողմից դրանց առևանգման վտանգից խուսափելու և տարբերակելու համար: Իսկ պիրսինգ (piercing) բառը թարգմանաբար նշանակում է ծակել, անցք անել: Օրինակ՝ Հին Հնդկաստանում մի քթանցքին օղ ունենալը վկայում էր, որ կին ամուսնացա է, Հին Հռոմում զինվորները օղեր էին կախում կրծքին՝ ի նշան ուժի և առնականության:
Այսօր շատ հաճախ երիտասարդները պիրսինգ կամ դաջվածք են անում հանուն գեղեցկության՝ երբեմն չփորձելով պարզել դրանց նշանակությունն ու չգիտակցելով այն հանգամանքը, որ դրանք կարող են անգամ վտանգել իրենց առողջությունը:
«Տատուներ և պիրսինգներ անելիս հատուկ մշակված հակացուցումներ չկան: Թերևս միայն այն, որ խստորեն պետք է պահպանել հիգիենայի կանոնները և ճիշտ խնամքը: Հակառակ դեպքում մեծ է վարակների և բորբոքումների առաջացման հավանականությունը»,-Life.panorama.am-ի հեռ զրույցում ասաց «Tattoo ART» կենտրոնի մասնագետ Լիդիա Գրիգորյանը՝ նշելով, որ խորհուրդ չի տրվում տատուներ անել հղի կանանց, ինչպես նաև մի քանի հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, մաշկային խնդիրների առկայության պարագայում:
Շարունակությունը՝ այստեղ: