1975թ. Տեխասում, որտեղից ՉԹՕ-երի վերաբերյալ տեղեկություններ էին ստացվում, ոստիկանությունը հայտնաբերել է կտոր-կտոր արված հորթի դիակ: Նրա վիզը ոլորված էր այնպես, որ նայում էր երկնքին, բացակայում էր լեզուն և սեռական օրգանները: Փորձաքննությունը ապացուցել էր, որ տարածքում կա ռադիոակտիվության բարձր մակարդակ, սակայն թե ինչու էր այն բարձր, պարզել չհաջողվեց:


1979թ ապրիլի 8-ի գիշերը Նյու Մեքսիկոյում 2 սպաներ գիշերը նկատել էին անհասկանալի ինքանթիռ, որից հետո տարածքում անհասկանալի կերպով անհետանում էին անասունները: Սակայն ինքնաթիռը հնարավոր չեղավ տարորոշել: Դրանից առաջ՝ 1974թ-ին, մոտակայքում հայտնվել էր սև ուղղաթիռ, որը կրակ էր արձակել այն նկատած տղամարդու ուղղությամբ: Ուղղաթիռը չէր ֆիսքվել տարածքը հսկող ոչ մի սարքավորման կողմից:


1907-ին տեղի է ունեցել ամենախորհրդավոր գողություններից մեկը, երբ Դուբլինի ամրոցից, պահակների քթի տակից, թալանվեցին թագավորական ընտանիքի զարդերը, որոնց արժեքը կազմում է 250 հազար դոլար:
Գողը շենքում անցկացրել էր ընդամենը 10-15 րոպե: Հետաքննությունը այդպես էլ ոչ մի արդյունք չտվեց:

 


1889թ մայիսին Փարիզում Բրիտանիայի դեսպանատուն այցելեց երիտասար բրիտանուհի, ով Հնդկաստանից տունդարձի ճանապարհին իր մոր հետ մտել էր հյուրանոց, որից հետո կինը հիվանդացել էր: Երբ նա դեսպանատնից հետ էր վերադարձել հյուրանոց, անձնակազմը հերքել է նրա մոր գոյության փաստը: Գրանցամատյաններում նշված է եղել միայն աղջկա անունը: Նույնիսկ սենյակը, ուր գիշերել էր մայրը, զննելուց հետո պարզվեց, որ այնտեղ փոփոխված է նույնիսկ կահավորումը: Չկարողանալով համոզել իր իրավացիությունը' աղջիկը հայտնվել էր հոգեբուժական հիվանդանոցում: Կարծիք կա, թե նրա մայրքը վարակվել էր տիֆով Հնդկաստանում, ուստի հյուրանոցի անձնակազմը որոշել էր վերացնել բոլոր հետքերը, սակայն կորած մոր գոյույթունը ապացուցել չհաջողվեց:

 

 


Երբ Հեսպերուս նավը մոտեցել էր Շոտլանդիայի ափերին, այնտեղ չէր հայտնաբերել կյանքի ոչ մի նշան: Նունիսկ փարոսը չէր լուսարձակում արդեն 11 օր: Տեղանքը ուսումնասիրելուց հետո պարզվել էր, որ պահակները անհետացել են: Ենթադրաբար նրանց քշել տարել էր ծովը, սակայն փոթորկի որևէ հետք այդպես էլ չհայտնաբերվեց:

 


1929թ Իսիդոր Ֆրանկին սպանել էին Նյու Յորքի լվացքատան սենյակներից մեկում: Հարևանը ձայներ էր լսել, սակայն երբ ժամանել էր ոստիկանությունը, սենյակի դուռը փակ էր եղել: Ֆինկը մահացել էր հրազենային վնասվածքից, սակայն սենյակում ատրճանակ չէր հայտնաբերվել: Գողության հետքեր նույնպես չկային: Մարդասպանը չէր կարող անհետանալ պատուհանով, քանի որ այն չափազանց նեղ էր: Մյուս վարկածի համաձայն' նրան սպանել էին նախասրահից արձակած կրակոցով, սակայն վառոդի հետքերը ապացուցում էին մոտ տարածքից սպանության փաստը: Հանցագործությունը մնաց չբացահայտված:

 


1977թ. ինչ որ անհայտ արարած ուտում էր կենդանի խոզերի ականջները: Նրանցից մեկի ականջները այնպես էին կտրվել, ասես հատուկ դանակով պոկած լինեին: Ֆերմերի խոսքերով' ինքը տարածքում գերմանական հովվաշնից մեծ չափերով անհասկանալի կենդանի էր տեսել, սակայն այն գտնվել չհաջողվեց:

 

 


1887թ օգոստոսին Իսպանիայում քարանձավներից մեկում հայտնաբերվեցին 2 երեխաներ՝ կանաչ մաշկով, իսկ հագուստը կարված էր անհասկանալի կտորից: Նրանք նույնիսկ ուտել չէին կարողանում, որի պատճառով տղան մահացավ, իսկ աղջիկը միայն կարողացավ այնքան ապրել, որ հասկացնի, թե իրենք եկել են մի վայրից, ուր չկա արև: Նրանց ծագումը այդպես էլ չբացահայտվեց:

 

 


1924-ին Ջորջ Մելորին և նրա օգնական Իրվին Էնդրյուն Էվերեստից 300 մետր ցած էին գտնվում: Ուժգին ձնաբուքը նրանց ծածկել էր դիտակետից: Դրանից հետո լեռնագնացներին այլևս ոչ ոք չի տեսել: Մոլրիի դիակը հայտնաբերվեց 1999 թ-ին՝ 8155 մետր բարձրության վրա: Նրա դուստրը պատմել է, որ իր հայրը երդվել էր Էվերեստի գագաթին տնկել իր կնոջ լուսանկարը: Դիակը հայտնաբերելուց հետո նրա մոտ լուսանկար չգտնվեց: