Ինչո՞ւ են տղամարդիկ ամուսնանում ոչ այն կանանց հետ, ում սիրում են: Այս հարցի պատասխանը փորձել է գտնել հոգեբան Վադիմ Կոլեսնիկովը:
Հոգեբանի խոսքով' տղամարդիկ իրոք գերադասում են ամուսնանալ ոչ այն կանանց հետ, ում սիրում են, իհարկե, բացառություններով:
Տղամարդիկ սիրում են աչքերով, այդ պատճառով էլ նրանց համար շատ կարևոր է կնոջ արտաքին տեսքը, որը սեքսուալ ընտրության առումով առաջնային է: Սակայն, երբ տղամարդիկ մտածում են ամուսնության մասին, նրանց մոտ ակտիվանում են նաև այլ զգայարանները: Մասնավորապես, տղամարդը սկսում է մտածել, արդյոք այդ կինը կարողանում է խոսել: Տղամարդիկ նաև փորձում են օբյեկտիվորեն վերլուծել կնոջ թերություններ ու առավելությունները: Եվ այստեղ է, որ կարող է կոգնիտիվ դիսոնանս, երբ իրականությունը չի համապատասխանում տեսածի հետ:
Կինը պետք է լինի....ավելի վատը:
Կինը հաճախ է ոգեշնչում տղամարդուն հերոսական քայլեր կատարելուն, սակայն երբ տղամարդը որոշում է ամուսնանալ, նա մտածում է ընտանիքում ուժերի բաշխման մասին: Այլ կերպ ասած' կինը պետք է տղամարդուց լավը չլինի: Հաճախ կանայք երևակայությանը զարկ տալով' իրենց դատապարտում են ծերացած կույս դառնալուն:
Կանայք հաճախ ձգտում են կատարելության' եթե հագուստ, ապա ամենանորաձև և համարձակ, եթե դիմահարդարում, ապա ամենավառ, բարձրակրունկ կոշիկներ, բարձրագույն կրթություն, բարձր պաշտոն: Սակայն այս ամենը ոչ թե գրավում, այլ վանում են տղամարդկանց:
Առաջինը տղամարդիկ վախենում են, որ նման զուգընկերուհու կողքին կունենան վատ տեսք, և բացի այդ, տղամարդիկ գերադասում են հավատարիմ կնոջը: Իհարկո, ոչ ոք չի ասում, որ պետք է անխնամ շրջել, սակայն բնականության գրավչությունը միշտ արդիական է: