Հայտնի մարդկանց անձնական կյանքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Երկրպագուներն անկեղծորեն ուրախանում են սիրելի արտիստների ամուսնության, ընտանիքի համալրման և այլ անձնական բնույթի լուրերով:

«Վիտամինցի» դերասան-հումորիստ Արմուշը մոտ երկու տարի առաջ է հայր դարձել: Օրերս լուրեր են տարածվել, թե Արմուշն ու կինը սպասում են իրենց երկրորդ բալիկին, և դերասանը կրկին հայր է դառնալու:

Լուրի իսկությունը ճշտելու համար զրուցեցինք Արմուշի հետ: «Նման ուրախ տրամադրություն որևէ լրագրող ինձ երբևէ չէր հայտնել: Երբ նման բան լինի, անպայման առաջինը Ձեր լրատվամիջոցին կհայտնեմ: Լավ բան ասացիք, կարելի է արդեն մտածել երկրորդ երեխա ունենալու մասին»,- հումորով պատասխանեց դերասանը:

Լուսանկարները' Սրապիոն Գևորգյանի