Անգլիացի գրող Ջեյն Օսթինի գրքերն օնլայն խաղի կվերածվեն: Ever, Jane անունը կրող նախագիծը ներկայացվել է Kickstarter կայքում, գրում է lenta.ru-ն:

Խաղի հիմքում են լինելու խաղացողների միջև սոցիալական փոխազդեցությունները: Խաղի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի սկզբին, և հերոսները զբաղվելու են Օսթինի կերպարների համար տիպիկ գործունեության տեսակներով, ինչպես պարահանդեսների հաճախելն է:

Ընդ որում՝ խաղում ավանդական մենամարտեր չեն լինի՝ դրա փոխարեն հակառակորդների դեմ պայքարում անհրաժեշտ կլինի բամբասանքներ տարածել նրանց մասին, որը կիջեցնի նրանց սոցիալական կարգավիճակը: Բամբասանքների համակարգը, սակայն, այնպես է կառուցվելու, որ հակառակորդների մասին չափազանց հաճախ սուտ պատմություններ պատմելու դեպքում, հնարավոր է, որ դա բացահայտվի և այդ դեպքում կընկնի հենց բամբասանքներ տարածողի կարգավիճակը:

Խաղի կերպարները կկարողանան կարել, որսի և ձկնորսության գնալ, երաժշտություն նվագել:

Եթե խաղը բավականաչափ ֆինանսավորում ստանա, ապա հասանելի կլինի 2016 թվականի սկզբին: