Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել և օրհնել է այլանդակված դեմքով մարդու, հայտնում է Courier Mail-ը:
Դա տեղի է ունեցել Սբ Պետրոսի հրապարակում չորեքշաբթի օրը պատարագից հետո:
Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ տարածվել են փուչիկներով պատված մարմնով մարդու և Ֆրանցիսկոս պապի լուսանկարները: Տղամարդը տառապում է նեյրոֆիբրոմատոզ անվանումով բացառիկ հիվանդությամբ:
Հետաքրքրական է, որ Պապն իր Ֆրանցիսկոս անվանումն ընտրել է ի պատիվ 13-րդ դարի հոգևորականի, որը հայտնի էր հիվանդ ու աղքատ մարդկանց հանդեպ իր սիրով: