Ամեն օր քնեք և զարթնեք նույն ժամին: Նախաճաշեք, ճաշեք և ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար: Քնեք առնվազն 8 ժամ: Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք և մաքուր օդ շնչեք: Բացի այդ' քնելուց մեկ ժամ առաջ օդափոխեք սենյակը: Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք: Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ: Գիշերը մի բաժակ կեֆիր խմեք: Ոտքեր ցայեք սառը ջրով. դրանով կկոփեք ձեզ: Օրական մեկ ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց: Բնական բաղադրատարրերով դեմքի դիմակներ արեք: Լուսանկարեք ձեր ամառային բոլոր օրերը: Վազեք առավոտյան: Օղակ գնեք ու օրական գոնե 15 րոպե պտտեք այն: Ժպտացեք: Օրական 5 հատ նոր օտար բառ սովորեք: Ամեն օր հավաքեք ձեր սենյակը, դեն նետեք անպետք իրերն ու ջրեք ձեր սիրելի բույսերը: Մաքրեք ձեր դեմքը սառույցի կտորներով:

 

Հրաժարվեք արագ սնունդից: Առավոտյան մարզանք արեք: Մեդիտացիա արեք. պարզապես հանգստացեք, հաճելի երաժշտություն միացրեք, մի մտածեք ոչ մի բանի մասին: Ամեն օր նոր ինչ-որ նոր բան սովորեք: Կարդացեք: Գոնե օրական 10-15 էջ: Օրական գոնե մի ժամ հատկացրեք ձեր ծնողներին: Օգնեք նրանց, զրուցեք, հարցրեք նրանց խնդիրների և անհանգստությունների մասին, խորհուրդներ հարցրեք: Մարդկանց հաճելի խոսքեր ասեք: Հրաժարվեք ոչ ցենզուրային արտահայտություններից և պարազիտ-բառերից: Մի խոսքով' հետևեք ձեր խոսքին: Ամեն օր ինչ-որ փոքրիկ լավ բան արեք: Հետևեք ձեզ. դեմքի դիմակներ արեք, այցելեք մերսման սրահներ: Հրաժարվեք կոսմետիկայից: Կամ կոսմետիկայի տոննաներից: Գոնե ամռանը թույլ տվեք ձեր մաշկին ազատ շնչել: Անգիր արեք ձեզ ոգեշնչող բանաստեղծություններ: Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր քայլվածքին: Հրաժարվեք հնարավոր վատ սովորություններից: Աշխատեք գոնե մեկ ամսով բուսակեր դառնալ: Գուցե հավանեք… Ձեր հաջողությունների օրագիր պահեք: Գումար տնտեսեք: Մտածեք միայն լավ բաների մասին. ամեն ինչ լավ կլինի: