Օրական երկու բաժակ տաք շոկոլադը բարելավում է մտավոր գործունեությունը տարեց մարդկանց մոտ, օգնում կանխել ծերունական տկարամտության առաջացումը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն' վկայակոչելով Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը:
Բանն այն է, որ տաք շոկոլադի կանոնավոր ընդունումը կարող է նպաստել ուղեղում արյան շրջանառության լավացմանը և տարեցների մոտ կոգնիտիվ գործառույթների ամրապնդմանը: Իսկ արյան հոսքի կարգավորումն ուղեղում նշանակում է նաև թթվածնի և գլյուկոզայի մատակարարում և կարևոր գործոն է հանդիսանում ուղեղի աշխատանքը կանոնակարգելու հարցում:
Գիտափորձին մասնակցել է միջինը 73 տարեկան 60 մարդ: Հետազոտությունը տևել է մեկ ամիս:
Գիտնականները պնդում են, որ ուղեղին' լիարժեք աշխատանքի համար արյան լավ շրջանառություն է հարկավոր, ինչը հնարավոր է դարձնում կակաոյում առկա ֆլավոնոլ նյութը: