Շվեյցարացի արկածախնդիր Իվս Ռոսին իր իսկ ձեռքով պատրաստած ռեակտիվ կոստյումով թռիչք է իրականացրել Ճապոնիայի տեսարժան վայրերից մեկի՝ նշանավոր Ֆուջի լեռան վրայով թռչող ուղղաթիռից:
Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը՝ «ռեակտիվ մարդը» թռիչք է իրականացրել 4 շարժիչով աշխատող սարք-կոստյումով, որը հսկա թև է հիշեցնում, հավերժացնելու Ֆուջի լեռը՝ որպես համաշխարհային ժառանգության մի մաս:
Ռոսին ցատկել է լեռան բարձունքներով թռչող ուղղաթիռից՝ ցած իջնելով 306 կմ/ժամ արագությամբ: Նա ղեկավարել է իր ռեակտիվ կոստյումը հատուկ փականի միջոցով: Թռիչքը վերջինս իրականացրել է 3657 մետր բարձրությունից:
Այս թռիչքը 9-րդն էր 54-ամյա էքստրեմալի նմանօրինակ թռիչքների շրջանում՝ իրականացված հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը: