Բելգիացի վիրաբույժները վերջերս մարդու ծունկն ուսումնասիրելիս նոր ջիլ են հայտնաբերել: Journal of Anatomy պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների մեջ գիտնականները ներկայացրել են ծնկի կողային ջիլ (ALL) կոչվող թելքավոր հյուսվածքի առաջին անատոմիական նկարագրությունը:
Ինչպես մեջբերում է Huffington Post-ը՝ Լյուվենի համալսարանի գիտնականներն առաջնորդվել են դեռևս 1879-ին ֆրանսիացի վիրաբույժ Պոլ Սեգոնի առաջարկած վարկածով, որի համաձայն՝ մարդու ծնկան կառուցվածքում հավելյալ ջիղ է առկա: Ուսումնասիրության արդյունքում նրանք հայտնաբերել են նոր «ջլային կառուցվածք», որն ազդրոսկրը միացնում է ծնկի կողային մեծ ոլոքին (մեծ սրունքոսկր):
Հետազոտության մեջ գիտնականները ներկայացրել են այն վարկածը, որ կողային ջիլը ներգործում է ծնկան առանցքային շարժմանը: Գիտնականների ընդգծմամբ՝ հնեց այդ ջիլի վնասվածքը կարող է հանգեցնել ծնկան շարժման խափանման նույնիսկ՝ առաջնային խաչաձև ջիլի ապաքինվելուց հետո: