Գերմանացի լուսանկարիչ Վուլֆ Ադմիթն ասում է, որ կենդանաբանական այգու կենդանիները չեն ստանում այն հարգանքը, ինչին արժանի են: Նրա կարծիքով՝ մենք վճարում ենք նրանց տեսնելու համար, մի քանի լուսանկար անում ու գնում, գրում է Business Insider-ը:
Ադմիթը փորձել է ներկայացնել «գերի կենդանիների գեղեցկությունն ու գրավչությունը»՝ 2007-ից 2011 թվականներին կենդանաբանական այգիներում արված կենդանիների լուսանկարների միջոցով:
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր կենդանի իր յուրահատուկ գեղեցկությունն ունի: Եթե ինձ մոտ ստացվի, ես կարող եմ կենդանիներին որպես անհատականություններ ցույց տալ»,- ասել է նա: