Բաղադրություն

Ձու-2 հատ

Շաքարավազ-100-150գրամ

Մասկարպոնե պանիր-500գրամ

Սուրճ-3/4 բաժակ

Լիկյոր-4 ճաշի գդալ

Թխվածքաբլիթ -24 հատ

Քերած շոկոլադ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից: Դեղնուցը շաքարավազով հարել ու դնել գոլորշու վրա, մինչև պնդանա: Այնուհետև թողնել, որ սառչի, ընթացքում՝ խառնել:

Առանձին հարել ձվի սպիտակուցը, մինչև պնդանա և դանդաղ կերպով լցնել շաքարավազ:

Մասկարպոնե պանիրն ավելացնել դեղնուցի զանգվածին. հարել, բայց այնպես, որ պանիրը չշերտավորվի: Այնուհետև ավելացնել հարած ձվի սպիտակուցը:

Սուրճի վրա ավելացնել լիկյոր: Այնուհետև թխվածքաբլիթները թաթախել սրճային լիկյորի մեջ:

Յուրաքանչյուր թխվածքաբլիթների շերտի վրա ավելացնել մասկարպոնե պանրի զանգվածը, այնուհետև լցնել քերած շոկոլադ:

3-4 շերտերով նույնը կրկնել: Ամենավերջում, ցանել քերած շոկոլադ: Դնել սառնարանը և թողնել 3 ժամ:

Բարի ախորժակ: