Իտալացի Դավիթ Կոմասկին հաղթել է շոկոլադ պատրաստողի համար ամենակարևոր մրցույթում՝ «World chocolate masters»-ում, որը տեղի է ունեցել Փարիզում:
Իր շոկոլադե քանդակներով, աղանդերով և տորթերով Միլանից հրուշակագործը գերազանցել է միջազգային շոկոլադե մրցույթի մյուս բոլոր մասնակիցներին:
Այս տարի Իտալիան առաջին անգամ է զբաղեցրել առաջին հորիզոնականը, նշում է Italia.ru-ն:
«Համազգային և միջազգային մակարդակով հրուշակեղենի մրցույթները բացառիկ փորձ են», - իր հաղթանակը մեկնաբանում է Դավիթ Կոմանսկին, ով հունվարին շոկոլադների պատրաստման մրցույթի հաղթող է ճանաչվել Իտալիայում և այդ պահից սկսած պատրաստվել է միջազգային մրցույթին Իտալիան ներկայացնելուն:
«World chocolate masters»-ն անցակցվում է Փարիզում երկու տարին մեկ անգամ և դրա շրջանակներում հավաքվում են աշխարհի լավագույն շոկոլադ պատրաստողները, որոնք իրենց վարպետությունը ցուցադրում են միջազգային ժյուրիին: Այս անգամվա մրցույթի թեման «Համի ճարտարապետությունն» էր: