Բրիտնի Սփիրսը ներկայացրել է Britney Jean ալբոմի երկրորդ' Perfume սինգլը, որը լույս կտեսնի դեկտեմբերի 3-ին:
Երգի պրոդյուսերը դարձել է Will.i.am-ը, իսկ հեղինակներն են ինքը' Բրիտնին, և Sia-ն: Սփիրսը անձամբ է տեղյակ պահել երկրպագուներին նոր երգի մասին իր Facebook-յան էջում:
«Ես կիսվում եմ ձեզ հետ մի երգով, որը կարծես իմ սրտի կեսը լինի»,-գրել է երգչուհին:
Perfume-ը լիրիկական բալլադ է, որը բոլորովին նման չէ նախորդ Work Bitch սինգլին: Բրիտնին երգում է իր խոցելի հոգու և ռոմանտիկ ապրումների մասին:
Խոսելով երգի մասին Բրիտնի Սփիրսն ասել է. «Կարծում եմ այս պատմությունը վերաբերվում է բոլորին: Ցանկացածն իր կյանքում անցել է մի փուլով, երբ նրան լքել են, երբ քեզ խոցելի և թույլ ես զգում ցավի առաջ»:
Իսկ ի՞նչ առնչություն ունի երգը պարֆյումի հետ: Նոր սինգլում Բրիտնին երգում է այն մասին, որ իր սիրելի ի հաջորդ ընկերուհինկզգա լիրիկական հերոսուհի Սփիրսի օծանելիքի բույրը նրա վրայից: