Ձմռան սկսվելուն մեկ ամսից էլ քիչ է մնացել, ուստի պետք է արդեն սկսել մտածել ձմեռային զգեստապահարանը թարմացնելու մասին: Գիտեմ, գիտեմ, ձմեռը տարվա այն եղանակն, որի ընթացքում ամենաքիչն ես ցանկանում հետևել նորաձևությանը, շտապում ես արագ մի տաք բան հագնել ու անցնել գործերիդ, բայց ո՞վ ասաց, որ տաք հագնվել՝ նշանակում է հետ մնալ նորաձևությունից: FashionYan-ը ձմռանն ընդառաջ պատրաստել է ֆոտոշարք, որին հետևելով՝ կարող ես կերտել քո նորաձև ձմեռային ոճը: