Բիլլ Գեյթսը օրական կարդում է 300 էջ որևէ գեղարվեսական գրքից: Դա զարմանալի չէ, որովհետև լավ գիրքն օգնում է կատարել ճիշտ որոշումներ: LuxLux.net կայքը ձեզ է ներկայացնում 3 գրքեր, որոնք կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել:
1. «Շանտարամ»-Գրեգորի Դևիդ Ռոբերտս
Այս գիրքը հեղինակը գրել է բանտում գտնվելու ժամանակ: Վերակացուները մի քանի անգամ փորձել են ոչնչացնել գիրքը, սակայն այն հրատարակվել է: Սա հեղինակի ինքնակենսագրությունն է, որը կտրականապես փոխում է վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է մեր շուրջը: Գիրքը կարդալուց հետո կյանքը ձեզ համար ավելի լավը կդառնա, որովհետև գրքի շնորհիվ կկարողանաք նորովի նայել կյանքին: Գրքում նկարագրվում է, թե ինչպես է հեղինակը ավստրալական բանտից փախել և բնակություն հաստատել Հնդկաստանում: Գրքում հնդկական գեղեցիկ սովորույթներին զուգահեռ նկարագրվում է, թե ինչպես է Հնդկաստանում գործում քրեական բիզնեսը, իսկ Աֆղանստանում՝ զենքի վաճառքը:
2. «Շատ խորհրդավոր գիշերային սպանություն»-Մարկ Հեդդոն
Հետաքրքիր գիրք նրանց համար, ովքեր որոնում են նոր որոշումներ, դժվար իրավիճակներից այլընտրանքային ելքեր և այլ ուղիներ դեպի նպատակները: Գաղտնիքը կայանում է նրանում, որ պատմությունը գրված է աուտիզմով տառապող 15-ամյա տղայի կողմից: Հեղինակի վարպետության շնորհիվ հնարավոր է դառնում հայտնվել մեկ այլ աշխարհում և ճանաչել այն՝ երեխայի տեսանկյունից: Գիրքը կարդալուց հետո մարդը հասկանում է, որ կարող է տեսնել ավելին, քան՝ մնացած մարդիկ:
3. «Ուտել, աղոթել, սիրել»-Էլիզաբեթ Գիլբերտ
Այս գիրքը հետաքրքիր է նրանց համար, ովքեր հոգնել են փողերից, նյութական բարիքներից, աշխատանքից և սեփական ամուսնուց կամ կնոջից: Գրքում հեղինակը պատմում է Ամերիկայում իր բավականին լավ կյանքի մասին, որը նա որոշում է կտրուկ փոխել: Դրա համար նա բաժանվում է ամուսնուց, վաճառում է ողջ ունեցվածքը և սկսում է ճանապարհորդել աշխարհով մեկ: Եվ միայն 1 տարի տևած ճանապարհորդություններից հետո Լիզը հասկանում է, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: