Ճապոնական Կագոսիմա քաղաքում այսօր ավարտվել է երկրում ամենախոշոր արևային էլեկտրակայանի շինարարությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Կիոսերա» ընկերությանը։
Կայանը, որի շինարարությունն արժեցել է 27 մլրդ յեն (275 մլն դոլար), զբաղեցնում է 1.27 մլն քմ տարածք, այստեղ տեղադրված է 290 հազ. արևային վահանակ։
Ձեռնարկությունն ունակ է տարեկան 78.8 մեգավատ էներգիա արտադրել, ինչը բավական կլինի 22 հազ. տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Նոր Էլեկտրակայանը կղեկավարի «Kagoshima Mega Solar Power Corp.» ընկերությունը։