Հովանոցը, որն ստեղծվել է 20-րդ դարի 60-ականներին, մինչ օրս կառուցվածքային փոփոխությունների չէր ենթարկվել: Ճապոնացիներն առաջին անգամ որոշել են փոփոխություն կատարել անձրևանոցի կառուցվածքում, որի շնորհիվ այն կկարողանա պաշտպանել մարդկանց արևադարձային փոթորիկների ժամանակ:
Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ այս միտքը ճապոնացի դիզայներ Հիրոսի Կաձիմոտոն հղացել է վերջերս տեղացող հորդառատ անձրևների և հզոր թայֆունների ֆոնին, երբ երկրի փողոցները ուժգին քամուց հետո լի էին կոտրված անձրևանոցներով:
Հիմնական կառուցվածքային փոփոխությունը կայանում է նրանում, որ անձրևանոցի գլխամասը փողին պահող հատվածում առկա ճաղերին ավելանալու են հավեյլալ ճաղեր, որոնք պետք է ամրացնեն հովանին: