Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ճանաչված լուսանկարիչ Դևիդ Երոուի նոր աշխատանքները, որոնք արվել են վայրի բնության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծնունդով շոտլանդացի Երոուն, ով աշխատանքի բերումով եղել է աշխարհի ամենահեռավոր վայրերում ու լուսանկարել հազվագյուտ կենդանիների, ստորև ներկայացված ֆոտոշարքի շրջանակներում առնչվել է ահազդու առյուծների, սպիտակ արջերի, հսկայական փղերի, կապիկների ու պինգվինների փամփլիկ ձագուկների հետ։
Երոուն պատմել է, որ լուսանկարների մի մասն արվել է Կանադայում, Անտարկտիկայում, մյուսը՝ Ալյասկայում ու Աֆրիկայում։
47-ամյա լուսանկարիչը վերհիշել է, որ այս ֆոտոսեսիայի ընթացքում ինքը մի անգամ մահու չափ վախեցել է, երբ դեմառդեմ է դուրս եկել արջի հետ։ Անտեսելով սարսափը՝ նա հաջողացրել է մի լուսանկար անել։