Գիշերը Երկիր մոլորակի տարբեր ծայրերում միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ունեցել հետևելու արևի բացառիկ խավարման, որը վերջինը կլինի այս տարում:
Լուսնի ստվերն անցել է ԱՄՆ-ի արևելյան ափի և Եվրոպայի հարավի բնակչության համար, ապա իր գագաթնակետին հասել Մերձավոր Արևելքում և հասարակածային Աֆրիկայում:
Քենիայում հնարավոր է եղել տեսնել անգամ, թե արևից նախ ինչպես է մի բարակ շերտ մնացել' լուսնի ֆոնին, ապա ինչպես է լուսատուն մի քանի վայրկյանով ամբողջովին «անհետանում» երկնակամարից:
Գիտնականները սա անվանում են բացառիկ' հիբրիդային խավարում, և նշում, որ նման հաջորդ խավարումը հնարավոր կլինի տեսնել տասը տարուց: