Դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը կիրակի օրը մասնակցել է Նյու Յորքում կազմակերպված մարաթոնյան վազքին, որպեսզի միջոցներ հավաքի Հաիթիի բնակիչների համար. գրում է CTV-ն:
Կանադական ծագմամբ դերասանուհին վազել է իր եղբայր Ջերիի հետ: Հեռուստաընկերության տեղեկություններով' վազքի ընթացքում 46-ամյա Պամելան հավաքել է 75.864 հազար դոլար: Դերասանուհու խոսքերով' հավաքված ամբողջ գումարը կուղղվի Շեն Պենի կազմակերպած բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է Հաիթիի բնակիչներին 2010-ի երկրաշարժից հետո:
Բացառված չէ, որ դերասանուհին ավելի շատ գումար կվաստակեր, եթե վազքին մասնակցեր ալ կարմիր լողազգեստով, որով նա նկարահանվել է «Մալիբուի փրկարարները» ֆիլմում: