Մեծահասակները, սովորաբար, ջուրն ըկղմվելիս փակում են քիթն ու բերանը կամ հատուկ գլխարկ և ակնոց կրում՝ ականջներն ու աչքերը ջրից պաշտպանելու համար: Սակայն, երեխաները կարող են ջուրը մտնել առանց որևէ պաշտպանության, քանզի, նրանց մոտ գործում է փոխակերպման բնական ռեֆլեքսը, որը կանխում է օդի կամ ջրի ներթափանցումը կոկորդով, քթով կամ ականջներով, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Ջուրը մտնելով՝ երեխաներն իրենց ամբողջովին հանգիստ և ապահով են զգում:

33-ամյա լուսանկարչուհին՝ Լյուսին, ով Starfish Underwater Photography ընկերության հիմնադիրն է, երեխաներին պատկերում է ջրի տակ լողալիս:

Երեխաները լուսանկարվելուց առաջ նախապես լողի դասերի են հաճախում, ինչից հետո վստահ լուսանկարվում են՝ վայրկյանների ընթացքում ստորջրյա աշխարհն ուսումնասիրելիս:

 

Լուսանկարները` այստեղ: