Երևանյան ակումբներից մեկում աշխատող երգիչ Սարգիս Ավետիսյանը շարունակում է իր քայլերն անել շոու բիզնեսում ու ներկայացել նոր երգեր: ESem.am-ի հետ զրույցում 23-ամյա Սարգիսն ասաց, որ սկսել է զբաղվել «Դու իմն ես» երգի նախապատրաստական աշխատանքներով. երգի խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, իսկ գործիքավորումը արել է Սերգեյ Հովհաննիսյանը:

Երգի պատրաստ լինելուց հետո Սարգիսը կնկարահանի դրա տեսահոլովակը: «Մինչև տարեվերջ տեսահոլովակ ևս կնկարահանեմ, սակայն Նոր Տարվա տոներից հետո նոր միայն կհանձնեմ հանդիսատեսի դատին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ մինչ այդ իր երկրպագուները կարող են հետևել նրա սոցցանցային էջերին, որտեղ ընթացիկ լուսանկարներ կտեղադրի նկարահանումներից ու ձայնագրման ընթացքից:

Սարգսի համար շատ կարևոր է հատկապես այն, որ այս նոր աշխատանքն ավելի լավը լինի, քան նախորդները: Պարային ու սիրային նոր երգի մասին խոսելիս Սարգիսը նշեց, որ իր համար սերն անսպառ թեմա է և ինչքան էլ դրան երգեր ձոնվեն, քիչ է: Նրա խոսքերով' իր սիրային երգերը ոչ ոքի նվիրված չեն. դրանք այն աղջկա համար է, ով կգրավի Սարգսի սիրտը: Իսկ նա շոուբիզնեսից կլինի՞, թե ոչ, երգիչը դժվարացավ պատասխանել: «Ոչինչ մտածված չեմ անում. չեմ բացառում նաև, որ նա շոուբիզնեսից կլինի: Կարևորը հումորով, հավատարիմ ու լավ մարդ լինի»,-եզրափակեց երգիչը:

Նորությունը' Արևիկ Իսաջանյանի