Ճապոնական ընկերությունն iPhone սմարթֆոնների համար նոր պարագա է արտադրել, որը կոչվում է Scentee: Ինչպես նշում է Business Insider-ը,այն դրվում է հեռախոսի մեջ ու հոտ արձակում ամեն անգամ, երբ օգտատերը հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ է ստանում։
Scentee-ն արժե 35 դոլար, իսկ դրա մեջ դրվող բուրումնավետ 1 շերտը՝ 50 դոլար։ Այն բավականացնում է 100-անգամյա հոտ արձակմանը։ Ի դեպ, iPhone-ի համար նախատեսված հոտերը բազմազան են, և օգտատերը կարող է գնել իր նախընտրած բույրը։
Scentee-ն ներկայում վաճառվում է միայն Ճապոնիայում։
Ամերիկյան հեռուստահաղորդումներից մեկը որոշել է զվարճանալ ու անցորդներին առաջարկել է փորձել նոր, բուրումնավետ iPhone-ը, սակայն իրականում Scentee-ն հեռախոսին ամրացված չի եղել։ Անցորդների մեծ մասը միամտորեն հոտ է քաշել հեռախոսից՝ ասելով, որ դրանից եկող բույրն իրոք շատ լավն է։