Երգչուհի Լանա Դել Ռեյը Քանյե Ուեսթից առաջարկ է ստացել' երգել Քիմ Քարդաշյանի համար իրենց աղմկալի նշանադրության օրը, բայց երգչուհին քաղաքավարի ձևով մերժել է այդ առաջարկը: Պարզվում է' Քիմը Դել Ռեյի երկրպագու է, հատկապես սիրում է երգչուհու երգացանկից Young & Beautiful SaveFrom.net երգը, որը «Մեծն Գեդսբի» ֆիլմի սաունդթրեկն է (ֆիլմի գլխավոր դերում հանդես են գալիս Լեո Դի Կապրիոն և Քերի Մուլիգանը): Հենց այդ երգն է հնչել ՔԻմի և Քանյե Ուեսթի նշանադրության ժամանակ:

Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «Քիմը վրդովվել է, որ երգչուհին հրաժարվել է երգել իր նշանադրությանը, բայց առաջվա պես երկրպագում է նրան»: