Խաղաղօվկիանոսյան առավել խոր տարածաշրջաններում ջերմաստիճանը բարձրանում է 15 անգամ ավելի արագ՝ վերջին 10000 տարիների ընթացքում գրանցված տաքացման գործընթացների համեմատ: Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է The Independent-ը:
Ուսումնասիրության արդյունքները զարգացրել են այն վարկածը, որ համաշխարհային մակերևույթի ջերմաստիճանի աճի «դադարը» պայմանավորված է օվկիանոսի խորքերում մեծ քանակությամբ ջերմային մթնոլորտի կլանմամբ:
Գիտնականներն ուսումնասիրությունների ընթացքում ջերմաստիճանի մասին գաղափար են կազմել՝ հետազոտելով փոքրիկ ծովային խխունջների պատյանի քիմիական բաղադրությունը, որոնք Խաղաղ օվկիանոսի խորքերից դուրս էին եկել Ինդոնեզիայի ափեր:
Հետազոտությունը ցույց է տվել աստիճանական երկարատև սառեցումը հազարավոր տարիների ընթացքում՝ օվկիանոսի 500-920 մետր խորություններում: Ջերմաստիճանն այնուհետև կրկին նվազել է 17-18-րդ դդ-ին, այսպես կոչվա՝ծ Սառցե դարաշրջանում:
Ինչևիցե, Խաղաղ օվկիանոսի առավել խոր հատվածներում վերջին 60 տարիների ընթացքում ջերմային ցուցանիշները բարձրացել են 15 անգամ ավելի արագ, քան՝ վերջին 10000 տարիների ընթացքում: