Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խախտում է գլխուղեղի աշխատանքը: Սա վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր չեն տառապում շաքարախտից:

Գիտնականները 140 (միջինը 63 տարեկան) կամավորներից բաղկացած խումբ են կազմել: Հետազոտության սկզբում ընդգրկված չեն եղել շաքարախտային կամ նախաշաքարախտային հակվածություն ունեցող մարդիկ: Ինչպես նաև չեն ընդգրկվել ավելորդ քաշով, արբեցող կամ գլխուղեղի աշխատանքի խանգարում ունեցող անձինք:

Համապատասխան թեստերի միջոցով չափվել է մասնակիցների գլխուղեղի կարգավիճակը և արյան մեջ շաքարի մակարդակը: Արդյունքում հանձնարարությունները կարողացել են կատարել արյան մեջ շաքարի ցածր մակարդակով մարդիկ. նրանք ավելի շատ տեղեկություն են կարողացել մտապահել: