Իտալացի գիտնականները պարզել են, որ շներն ընդունակ են ճիշտ մեկնաբանել իրենց ցեղակիցների շարժումները՝ ագրեսիվորեն արձագանքելով բացասական էմոցիաներ ցույց տվող կենդանիներին և հանգիստ ընդունելով նրանց դրական վերաբերմունքը: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն՝ մեջբերելով Current Вiology-ում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Նախկինում հայտնի էր միայն, որ շներն իրենց զգացմունքներն արտահայտում են՝ պոչը շարժելով: Շունը, սովորաբար, պոչը շարժում է դեպի աջ, երբ դրական զգացմունքներ է ունենում, օրինակ՝ տեսնում է իր տիրջը, իսկ վատ կամ ագրեսիվ վերաբերմուք նկատելիս կենդանին պոչը շարժում դեպի ձախ:

Այս ֆենոմենը բացատրվում է նրանով, որ կենդանու ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է բացասական էմոցիաների ձևավորման համար, իսկ ձախը՝ ուրախ և դրական: