Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր Nexus 5 սմարթֆոնը, ինչպես նաև Android օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը՝ Android 4.4 KitKat-ը, այս մասին հայտնում է Газета-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

Google Nexus 5-ը համալրված է 4,95 դյույմ անկյունագծով, 1920х1080 պիքսել լուծաչափով էկրանով, քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ։

Նոր հեռախոսն ունի նաև 8 մեգապիքսելանոց տեսախցիկ և 9 գրամով ավելի թեթև է, քան նախորդ մոդելը։

Սմարթֆոնը 649 դոլարով վաճառքի կհանվի այսօրվանից՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։

Այն առաջին սմարթֆոնն է, որը գործում է Android 4.4 KitKat-ի հիման վրա։