Մենք գնում են զվարճանքների այգիներ հաճելի ժամանակ անցկացնելու համար' համոզված նլինելով, որ այնտեղ ամեն ինչ ապահով է: Անգամ վտանգավոր ոլորապտույտ կարուսելները չեն վախեցնում մեզ: Սակայն իրականում համակարգի ինչ-որ աննշան խափանումը բավական է, որպեսզի դրանք դժբախտության պատճառ դառնան:
10 «Big Dipper» Բեթերսի Փարք
Լոնդոն, Անգլիա
1951 թ.-ին Լոնդոնի Բեթերսի Փարքում Բրիտանիայի փառատոնի շրջանակներում բացվեց «Fun Fair»-ը (թարգմանաբար' Զվարճանքների տոնավաճառ): Տոնավաճառի ընթացքում ամենաուշագրավը «Մեծ Շերեփ»-ն էր («Американские горки» կարուսելի տեսակ): Թեպետ այն այնքան զարհուրելի չէր, որքան մյուս այգիներում հաճախ հանդիպող կարուսելները, այն բավականին վտանգավոր էր:
1972 թ.-ին մի սարսափելի պատահար գրանցվեց, երբ կարուսելի մի հատվածը կոտրվեց և հետ գլորվեց: Հինգ երեխա մահացան և շատերն էլ վնասվածքներ ստացան: Պատահարը վերջ դրեց Բաթերսիի Զվարճանքների տոնավաճառին: 1974 թ.-ին այն վերջնականապես փակվեց:
9 Քինգզ Այլենդ
Օհայո, ԱՄՆ
1991 թ.-ի հունիսի 9-ին Քինգզ Այլենդի (թարգմանաբար' Արքաների կղզի) զվարճանքների այգում զգացվում էր մահվան շունչը: Մի պատահարի ժամանակ մի մարդ ընկավ ավազանի մեջ: Նրա ընկեր Վիլյամ Հեյթքոթը և այգու 20-ամյա աշխատակից Դարել Ռոբերտսոնը փորձեցին փրկել նրան: Նրանց երեքին էլ հարվածեց էլեկտրական հոսանքը: Նրանք երեքն էլ մահացել են: Ասում են, որ Քինգզ Այլենդում մահացածների հոգիներ են հածում: 2012 թ.-ին «SyFy» հեռուստաալիքի «Գոսթ Հանթերս»-ի (թարգմանաբար'Ոգիներ հալածողներ) էպիզոդներից մեկը նկարահանվել է հենց այս այգում:
8 Օքվուդի զվարճանքների այգի
Փեմբրուկշիր, Ուելս
2004 թ.-ի ապրիլին 16-ամյա Հեյլի Վիլյամսն իր ընտանիքի հետ միասին այցելեց Օքվուդի զվարճանքների այգի: «Հայդրո» կարուսելում («Американские горки» կարուսելի ջրային տեսակը) նստած' նա վայելում էր իր հանգիստը, երբ հանկարծ դուրս ընկավ կարուսելից և 30 մետր բարձրությունից գահավիժեց: Նա մահացավ ներքին օրգանների վնասվածքներից:
Այգու ղեկավարությունից գանձվեց 402 125 ամերիկյան դոլար անփույթ վերաբերմունքի համար: Պարզվեց, որ այգու աշխատակիցներն անհրաժեշտ ստուգումներ չեն անցկացրել' համոզվելու համար, թե որքանով է սարքին և անվտանգ կարուսելը: Հեյլիի մահից հետո կարուսելը փակվեց:
7 Դիսքավերի Քով
Օրլանդո, Ֆլորիդա
Օրլանդոյում գտնվող Դիսքավերի Քովը հնարարավորություն է պարգևում այցելուներին հաղորդակից դառնալ ջրային աշխարհին: Այստեղ այցելուները կարող են լողալ արևադարձային ձկների մեջ, հաղորդակցվել դելֆինների և ջրասամույրների հետ: Շատերի համար նման փորձառությունը ասես երազ լինի, սակայն ցավոք 59-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ Քեյթ Քլարկի համար այն իրական մղձավանջի վերածվեց, որը հանգեցրեց նրա մահվանը: Երբ նա լողում էր, նրա ոտքի մատը հանկարծ դիպավ ծովաբուստի (կորալ) և ճղվեց:
Հեմոֆիլիայով հիվանդ Քլարկի ստացած վնասվածքից բարդություններ առաջացան: Վնասվածքը ստանալուց երեք օր անց նա օդանավակայանում ուշաթափվեց: Սեպտիկ շոկի (նեխիչ ցնցման) մեջ նրան տեղափոխեցին իր հայրենիք Անգլիա: Այնտեղ բժիշկները փորձեցին փրկել նրա կյանքը' ծնկից ներքև անդամահատելով նրա ոտքերը: Ավաղ, Քլարկին փրկել չհաջողվեց:
6 Կենտուկիի թագավորության վեց դրոշները
Լուիսվիլ, Կենտուկի
Կենտուկիի թագավորության Վեց դրոշները այգում ևս զարհուրելի պատահար է գրանցվել: Այստեղ գտնվող «Սուպերմենի հզոր աշտարակը» կարուսելի ուղևորները կարուսելով բարձրանում են 17 հարկ, ինչից հետո ցած իջնում գլխապտույտ արագությամբ:
Դժբախտաբար, 2007 թ.-ի հունիսի 21-ին մի մալուխ կոտրվեց' փաթաթվելով 13-ամյա Քեյթլին Լեսիթերսի պարանոցին և ոտքերին: Նա կարողացավ պարանոցն ազատել մալուխից, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց ազատել ոտքերը: Կարուսելը վեր բարձրացավ: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվեց փրկել աղջկա աջ ոտքը: Այս դժբախտ դեպքից կարճ ժամանակ անց այս կարուսելը այգուց հանվեց: