1. Կիտրոնները հիանալի են թեյնիկները մաքրելու համար: Նստվածքը մաքրելու համար պետք է թեյնիկի մեջ ջուր և կիտրոնի մանր կտրատած կեղև լցնել: Դրանից հետո թեյնիկը դնում ենք կրակին և եռացնում: Անջատում ենք, թողնում մեկ ժամ և լավ լվանում: Եթե նստվածքը շատ է, պրոցեդուրան անհրաժեշտ կլինի կրկնել:
2. Կիտրոնով հնարավոր է մաքրել միկրոալիքային վառարանը: Դրա համար որևէ ամանի մեջ լցնում ենք ջուր և դնում կիտրոնի կեղև: Ապա ամանը տեղադրում ենք վառարանում և միացնում մաքսիմալ ռեժիմի վրա 5 րոպե: Դրանից հետո մեզ կմնա միայն չոր կտորով մաքրել հետքերը:
3. Կիտրոնի կեղևով կարելի է մաքրել աղբամանը: Դա կսպանի մանրէներն ու կոչնչացնի տհաճ հոտը:
4. Ձմռանը բնակարանում օդը շատ է չորանում, և սենյակներն այդքան էլ հաճախ չեն օդափոխվում: Օդը թարմացնելու և խոնավացնելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուր, կիտրոնի կեղև, դնում կրակին, եռացնում և թողնում, որ մարմանդ կրակի վրա մի քիչ գոլորշանա: Միայն թե խուսափեք անել այդ պրոցեդուրան երեկոյան, քանի որ կիտրոնի եթերային յուղերը թույլ չեն տա օրգանիզմին հանգստանալ և քնել:
5. Կիտրոնը հայտնի է հակաբակտերիալ հատկություններով: Խոհանոցային տախտակը բորբոսնից պաշտպանելու համար այն անցկացրեք եռման ջրով, մաքրեք կիտրոնով, թողեք մի որոշ ժամանակ, ապա լվացեք հոսող ջրով և չորացրեք:
6. Սովորական տնական թխվածքաբլիթն ավելի համեղ կլինի, եթե խմորի մեջ մի քիչ կտրոնի կեղև ավելացնեք:
7. Կիտրոնի չորացրած կեղևը (առանց սպիտակ մասի) մանրացրեք բլենդերով մինչև փոշիանալը: Այս զանգվածը բաղադրատոմսերում կփոխարինի կիտրոնի էքստրակտին:
8. Նախորդ կետի զանգվածին ավելացրեք շաքարավազ: Մի քանի օրից այս կիտրոնային շաքարավազը կփոխարինի թե կիտրոնին, թե շաքարավազին բաղադրատոմսերում:
9. Օրիգինալ համեմունք' կիտրոնի էքստրակտ+պղպեղ:
10. Կիտրոնի կեղևից կարելի է չիր պատրաստել:
11. Արմունկների, ծնկների և կրունկների մաշկի փափկեցման համար մաշկին քսեք կես կիտրոն' վրան ցանած սոդա: Դրանից հետո լավ լվանալ, չորացնել և սնուցող կրեմ քսել:
12. Կիտրոնի կեղևը հիանալի փոխարինում է յուղոտ մաշկի համար նախատեսված տոնիկներին:
13. Մարմնի համար կիտրոնի սկրաբ պատրաստելու համար պետք է վերցնել կես բաժակ շաքարավազ, մանրացնել մեկ կիտրոնի կեղև, ավելացնել ձիթապղտի յուղ և ստանալ միասեռ զանգված: Ցնցուղ ընդունելիս մաքուր թաց մաշկին քսել սկրաբը, մերսել և լվանալ: