Super Mario խաղն արդյունավետ միջոց է հոգեկան խանգարումների դեմ պայքարի համար. պարզել են գերմանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry գիտական ամսագրում։
Газета.ru-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման նրանք եկել են հետևելով, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում մարդու ուղեղում, երբ նա խաղում է այս խաղը։
Մասնավորապես պարզվել է, որ Super Mario խաղի ընթացքում գլխուղեղում ավելանում է մոխրագույն նյութի քանակը։
Ավելին, պարզվել է, որ լավանում է ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են հիշողության, պլանավորման և մանր մոտորիկայի զարգացման համար։
Գիտնականների կարծիքով՝ այդ տեսախաղը կարելի է կիրառել որպես դեղամիջոց, օրինակ, նրանց համար, ովքեր տառապում են շիզոֆրենիայից։