Դերասան Էշթոն Քաթչերը, ով կատարել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերը «Ջոբս» ֆիլմում, այժմ կաշխատի չինական Lenovo համակարգչային ընկերությունում՝ որպես ինժեներ, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ միանում եմ Lenovo-ի մեծ թիմին՝ որպես ինժեներ - մշակող»,- ասել է Քաթչերը։
Ընկերությունում նշում են, որ 35-ամյա դերասանն ակտիվ մասնակցություն կունենա Lenovo yoga պլանշետների նոր շարքի դիզայնի և տեխնիկական բնութագրերի աշխատանքներին։
Բացի այդ, կատակային հոլովակում ներկայացվել է Քաթչերի առաջին աշխատանքային օրը, որտեղ նա ուշանում է հանդիպումից, աշխատանքային ժամին համակարգչային խաղեր է խաղում, սակայն միևնույն ժամանակ ակտիվ մասնակցում է, ընկերության կարծիքով, իդեալական պլանշետի ստեղծմանը։