Նոյեմբերի 1-ին լույս կտեսնի արձակագիր Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը, որի մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Այն պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում' որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են:
Սյուժետային կտրուկ զարգացումներով այս ստեղծագործությունը սկսվում է կենտրոնական հերոսներից մեկի' Գուգոյի պատմությամբ, որին զինծառայության ժամանակ հրամանատարը ծեծելով հաշմանդամ է դարձնում:
Վեպում հեղինակը բաց տեքստով ու առանց ակնարկների խոսում է այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են արտագաղթը, կաշառակերությունը, ամենաթողությունը, կեղծված ընտրությունները եւ այլն:
«Որբանոցը» նրա երրորդ վեպն է: