Մարդը զարմանալի էակ է: Նա կարող է դիմակայել նույնիսկ ամենադաժան պայմաններում: Իսկ որոշ մարդիկ կարողանում են իրենց ողջ կյանքն ապրել ամենաանհավանական վայրերում: Այս ցուցակում Դուք կգտնեք տասնյակ հետաքրքիր և յուրահատուկ վայրեր, որտեղ մարդիկ ապրել և ապրում են մինչ օրս:
1. Ալ-Հաջարախ, Եմեն
Այս քաղաք-պատը կառուցվել է ժայռի գագաթին՝ Արևմտյան Եմենում՝ Սանա շրջանում: Այս վայրի պատմությունն այնքան հին է, որ նույնիսկ տեղի բնակիչները չեն կարող հստակ ասել, թե երբ է այն առաջին անգամ բնակեցվել:
2. Սյուանկուն-սի, Չինաստան
Չինաստանում կան 5 սուրբ լեռներ և Խան լեռը համարվում է նրանցից մեկը: Նրա ստորոտում գտնվում է Սյուանկուն-սի մենաստանը, որը բառացիորեն թարգմանվում է ինչպես «մենաստանն օդում», սակայն այն ավելի հաճախ անվանում են կախովի մենաստան: Այս վայրը ոչ միայն պատմաբանների ուշադրությունն է գրավում, այլև հնեաբաններինը:
3. Կապադովկիա, Թուրքիա
Այս տարօրինակ վայրը համարվում է ամենահին բնակավայրը, որտեղ միշտ մարդիկ են ապրել: Ներկայումս այստեղ ապրում է մոտ 2500 մարդ՝ հիմնականում մենաստաններում և եկեղեցիներում: Սա Թուրքիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:
4. Մենաստաններ «Երկնաքարեր», Հունաստան
Հունաստանի սրտում գտնվում են Երկնաքարերը, որոնց գագաթներին կառուցվել են 6 կրոնական կենտրոններ: Նրանցից ամենահայտնին Ռոուսսանոուն է: Այն կառուցվել է երկու եղբայրների կողմից 1545թ.-ին՝ ի պատիվ սուրբ Վարվարայի:
5. Սետենիլ-դե-լաս-Բոդեգաս, Իսպանիա
Այս տները կառուցվել և վերականգնվել են դարերի ընթացքում և մինչ օրս բնակեցված են մարդկանցով:
6. Կասսա դո Պենեդո,Պորտուգալիա
«Կասսա դո Պենեդոն» բառացիորեն թարգմանվում է ինչպես «քարի տուն»: Այն գտնվում է Ֆավի լեռներում, հյուսիսային Պորտուգալիա: Այս տունը կառուցվել էր 1974թ.-ին մի ինժիների կողմից, ով ոգեշնչվել էր բնությունից: Իր մեկուսացված դիրքի պատճառով, Կասսա դո Պենեդոն հաճախակի դառնում է վանդալիզմի և գողության թիրախ: Իր յուրահատուկ դիզայնի պատճառով բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ոչ միայն լուսանկարել այն, այլև ներս մտել, թեև դա չի թուլատրվում:
7. Պոնտե Վեկկիո, Իտալիա
Պոնտե Վեկկիոն գտնվում է Ֆլոենցիայում Արնո գետի վրա: Այս կամուրջը կառուցվել էր 1345թ.-ին: Պոնտե Վեկկիոն այն հազվադեպ կամուրջներից է, որի վրա կան խանութներ և սրճարաններ:
8. Մատմատու, Թունիս
Այս վայրը գտնվում է Թունիսից 355 կմ հեռավորության վրա: Տեղացի բնակիչները խորը փոսեր են փորել և միացրել են դրանք թունելներով՝ վերածելով այն ստորգետնյա բնակատեղիի: Այն բնակելի է եղել ընդհուպ մինչև 1960-ական թվականները:
9. Սիլենդ դքսություն
Այս յուրահատուկ վայրը գտնվում է Բրիտանական կղզիների մոտ: Փաստացիորեն, այն հասարակ նավահանգիստ է:
10. Ջոն օ Կրուպ
Այստեղ մարդիկ առավել շատ են այցելում ամռանը: Զարմանահրաշ ժայռերը ոգեշնչում են բազմաթիվ նկարիչների և գրողների: Ձմռանն այս վայրը չափազանց դժվար է դառնում ապրելու համար:
Նյութը' «Ավելին, քան փաստեր»-ից