Կոլորադոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել և պարզել, որ տարիքային մեծ տարբերությամբ ամուսինները չեն կարող երջանիկ լինել:
Հետազոտության ընթացքում մշակվել են 1960-2000 թթ. վիճակագրական տվյալները: Պարզվել է, որ ամուսինները, որոնց միջև գոյություն ունի տարիքային մեծ տարբերություն, ավելի շատ խնդիրներ են ունենում, քան այն զույգերը, որոնք գրեթե հասակակիցներ են:
Հոգեբանները նույնպես եկել են այն եզրակացության, որ նման ամուսնությունները ավելի շուտ են փլուզվում, քան այն ամուսնությունները, երբ ամուսինների միջև տարիքային տարբերությունը քիչ է:
Ուսումնասիրողները եզրակացրել են, որ ամուսնությունները, որոնց դեպքում ամուսինների միջև կա ավելի քան 20 տարվա տարիքային տարբերություն, չի կարելի երջանիկ համարել, քանի որ դրանք հավանաբար կհանգեցնեն ամուսնալուծության: