Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:
Բրաունը ձերբակալվել էր կիրակի օրը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կռվի համար: Երկուշաբթի օրը դատարանը նրան ազատ էր արձակել՝ չհեռանալու պայմանով: Նրան սպառնում է մինչև 180 օր կալանք և հազար դոլար տուգանք: Բրաունը փորձաշրջանում է գտնվում 2009 թվականից, երբ նրան մեղավոր են ճանաչել Ռիհանային ծեծելու համար:
Երգիչն ինքնուրույն որոշում է կայացրել գնալ վերականգնողական կենտրոն:
«Նրա նպատակն իր անցյալը և վերջին դեպքի հետ կապված իր պահվածքը հասկանալն է, որպեսզի կրկին սկսի ապրել և աշխատել»,- հայտնել է նրա ներկայացուցիչ Նիկոլ Պերնան:
Թե որքան երկար կտևի երգչի բուժումը, չի հաղորդվում: