Դանիացի սուզորդ Ստիգ Սեվերինսենը իրական «ջրամարդ» է, ով մի շարք համաշխարհային ռեկորդներ է սահմանել՝ լողալով սառցե ջրերում կամ շունչը պահելով ջրի հատակին:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը' 2010-ին դանիացի լողորդը նետվել է շնաձկներով լի լողավազանը և ջրի տակ շունչը պահել 20 րոպե 10 վայրկյան՝ գերազանցելով Գինեսի գրքի նախորդ ռեկորդը: Երկու տարի անց նա գերզանցել է իր իսկ ռեկորդը՝ ջրի տակ շունչը պահելով 22 րոպե:
Սեվերինսենը, ով բժշկական գիտությունների և կենսաբանության դոկտոր է, բազմիցս մասնակցել է էքստրեմալ լողային փորձությունների սառած ջրերում: Նա ռեկորդակիր է հանդիսանում նաև մեկ այլ փորձության համար: Լողալով 72 մետր տարածությունը Հյուսիսային ծովի 0-ից ցածր ջերմաստիճան ունեցող ջրում՝ ըստ Ցելսիուսի, որը նախորդ ռեկորդից 14.5 մետրով ավելի է, 40-ամյա տղամարդը նպատակակետին է հասել 96 վայրկյանների ընթացքում: