ArmStar.am-ի «Խորհուրդ են տալիս աստղերը» էջում յուրաքանչյուր ոք պատմում է իր կյանքից մի դրվագ, որը նա կհիշի ընդմիշտ, քանի որ դրանում արժեք կա և դաս ամբողջ կյանքի համար: Այն, ինչում համոզվել են աստղերը, անշուշտ կհետաքրքրի բոլորիս, գուցե և մեզ համար էլ դաս լինի:
Այս խորագրի շրջանակներում «օգտակար խորհուրդներ» լսելու ակնկալիքով զրուցեցինք դերասանուհի Զառա Արամյանի հետ: Պատմությունը, որը պատմեց Զառան, բազմանշանակ ու բազմաբովանդակ էր, դրանից կարելի է շատ բան սովորել… Ինչ խոսք, այն նաև հուզիչ է.
«Հայրս' Ֆելիքս Արամյանը, ճանաչված մարդ է, երաժիշտ, և ես ակամայից ակնածանքով եմ վերաբերվում բոլոր երաժիշտներին: Կարծում եմ՝ կենտրոնի բոլոր բնակիչները կհիշեն, որ օպերայի շենքի դիմաց՝ հենց Արամ Խաչատրյանի արձանի մոտ, ամեն օր մի գեր մարդ էր նստում, հանում իր թավջութակն ու սկսում նվագել: Նախ, հայրս շատ մեծ հարգանքով էր խոսում նրա մասին: Ասում էր, որ այդ մարդը կարծես իրենց սիմֆոնիկ նվագախմբի տղաներից է եղել, որ խելագարվել է, երբ իր աչքերի առջև ավտովթարից մահացել են կինն ու երեխան»,- հուզված պատմում էր դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: