Անգլիայում յուրահատուկ Rosebery ռեստորան է բացվել։ Նախկինում այն երկհարկանի ավտոբուս է եղել, իսկ այժմ այնտեղ բարձր խոհանոցի ուտեստներ են մատուցում, ներկայացնում է Luxlux.net-ը։
Routemaster բրենդը վաղուց արդեն երկհարկանի ավտոբուսներ չի թողարկում։ Բանն այն է, որ տրանսպորտային նման միջոցը գրեթե պահանջված չէ Անգլիայում։ Սակայն դա չի անհանգստացրել Սայմոն Դևիսին, ով որոշել է ավտոբուսներից մեկում ռեստորան բացել։
Լյուքս դասի Rosebery ռեստորանում առաջարկում են բարձր խոհանոցի ուտեստներ, համեղ կոկտեյլներ և գինի։ Երկրորդ հարկում գտնվող սրահում կարող է միաժամանակ 30 այցելու գտնվել։
Ռեստորանը զարմացնում է ոչ միայն իր ձևով, այլև ինտերիերով։ Այստեղ կա պահարան՝ հնագույն սեղանի խաղերով, նախանցած դարի սպասքի պարագաներ, իսկ շամպայնը մատուցվում է դույլով, որը նախկինում օգտագործվել է Լորդերի պալատում։
Ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, քանի որ ռեստորանը համագործակցում է բրիտանացի տարբեր շեֆ-խոհարարների հետ։