ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը, ով տառապում է ալկոհոլային կախվածությամբ, այրվող տնից դուրս է հանել գարեջրի տարան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Fox News-ին հղումով:
Միջադեպի հերոս Ուոլտեր Սերփիթը պատմել է, որ վերադարձել է այրվող տուն, երբ համոզվել է, որ տան բնակիչները (6 մեծահասակ, 2 երեխա) դրսում են գտնվում և ապահով են: Վերադառնալով տուն՝ տղամարդն այնտեղից դուրս է բերել գարեջրի մի քանի շիշ:
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի առաջացման պատճառը ջրատաքացուցիչի կարճ միացումն է եղել: