Հաճախակի կրկնվող զգացմունքային ապրումնեը բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարդու հոգեկան աշխարհի, այլ նաև ֆիզիկական առողջության վրա. մեծանում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Ամերիկացի գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել 400 կամավորների շրջանում: Պարզվել է, որ բոլոր այն անձիք, որոնց երիկամներում քարեր են հայտնաբերվել, խոստովանել են, որ ունեցել են նյարդային ապրումներ, խնդիրներ՝ կապված աշխատանքի և այլնի հետ: Հետազոտության ղեկավարներից մեկը նշել է, որ այս բացահայտումը շատ կարևոր է հիվանդության հետագա ուսումնասիրման համար: Նրա խոսքով՝ մինչ օրս դեռ ոչ ոք հստակ չի պարզել, թե ինչու են երիկամներում քարեր առաջանում:

Ըստ վիճակագրության' մոլորակի բնակչության 10 տոկոսը երիկամներում քարեր ունի: Ցավեր ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քարերը սկսում են շարժվել կամ դուրս գալ երիկամից: Տղամարդկանց մոտ նման խնդիր լինում է 3 անգամ ավելի հաճախ, քան կանանց: