Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում նահանգապետի նախաձեռնությամբ զանգվածային արշավներ են կազմակերպվում կապիկներ վարժեցնողների դեմ, ովքեր վատ պայմաններում են պահում կենդանիներին և նրանց հետ կոպիտ են վարվում:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝տեղի ԶԼՄ-ներին հղումով, 21 կապիկներ կարանտինի մեջ են պահվում: Վարժեցնողները անդադար շահագործում են կենդանիներին և չեն հետևում նրանց առողջական վիճակին:
Ջակարտայի նահանգապետ Ջոկո Վիդոդոն, ով դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր լուծել կապիկների շահագործման հետ կապված հարցը, այս խնդրի շուրջ է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը: Իշխանությունները մտադիր են փողոցներն ազատել նման կենդանիներից մինչև 2014-ի սկիզբը:
Իշխանությունները մտադիր են նաև կենդանիներ վարժեցնողներից յուրաքանչյուրին, ովքեր բողոքում են ակցիայից, 1 մլն ռուպիի (90 դոլար) փոխհատուցում հատկացնել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել անվճար որևէ արհեստ սովորելու: